legales mentions
Հավելված 2
ՀՀ էկոնոմիկայի նախարարի
2021թ. N- հրամանի
ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԱՄՓՈՓ
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՆՄՈՒՇ
Նկարագրական մաս
ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆՈՒՄ. «Տեքսաս Փրոդաքշըն» ՓԲԸ
ՀԱՍՑԵ. ՀՀ, 0039, ք. Երևան, Բագրատունյաց 5/3
ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԿԱՅՔ. http://texasproduction.am
էլ. Հասցե. office@texasproduction.am
- ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՆԵՐԱԾԱԿԱՆ ԽՈՍՔԸ
Հարգելի ներկաներ, «Տեքսաս Փրոդաքշըն» ՓԲԸ-ի կառավարման մարմիններ են
հանդիսանում՝
1.Ընդհանուր բաժնետերերի ընդհանուր ժողովը,
2.Ընկերության տնօրենների խորհուրդը,
3.Ընկերության միաձայն գործադիր մարմինը:
Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովն ընդունում է Ընկերության
Վերստուգող հանձնաժողովը:
Հաշվետու տարվա ընթացքում Ընկերության կորպորատիվ կառուցվածքը չի փոխվել:
Միաժամանակ՝Ընկերության կառավարման մարմինները, համագործակցելով
կանոնադրությամ և «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքով
նախատեսված լիազորությունների սահմաններում կատարում են բոլոր անհրաժեշտ
գործողությունները Ընկերության բնականոն գործունեության ապահովման և
զարգացման համար: Ընկերության կորպորատիվ կառավարման համակարգի
բարելավումը իրականացվում է գործող կառավարման մարմինների գործունեության
արդյունավետությունը բարձրացնելու ճանապարհով:
Ընկերության կառավարման մարմինների նպատակն է մեծացնել
արտադրողականությունը և ընդլայնել արտահանման ծավալները, «Արտադրված է
Հայաստանում» տարբերանշանը ճանաչելի դարձնել ամբողջ աշխարհում: - ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
Համաձայն Ընկերության կանոնադրության և Կորպորատիվ Կառավարման Կանոնագրքի
պահանջների, Ընկերությունը սահմանել է հետևյալ կորպորատիվ կառուցվածքը.
1.Ընդհանուր բաժնետերերի ընդհանուր ժողովը,
2.Ընկերության տնօրենների խորհուրդը,
3.Ընկերության միաձայն գործադիր մարմինը:
Ընկերության նշանակալից բաժնետերերն են. • «Կայֆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (գրանցված է
Բուլղարիայի արդարադատության նախարարության ռեգիստրի գործակալության կողմից) ի
դեմս կառավարիչ Սեվագ Պողոս Ջիջիրյանի և • ՀՀ քաղաքացի Աստղիկ Ալեքսանյանը: - ԲԱԺՆԵՏԵՐԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎ (ԲԸԺ)
- Հաշվետու տարում գումարվել են Տարեկան ընդհանուր ժողով, արտահերթ ընդհանուր
ժողովներ չեն գումարվել:Բոլոր ԲԸԺ-երը գումարվել են Ընկերության գլխամասային
գրասենյակում: - Տարեկան ընդհանուր ժողովը անցկացվել է 2022 թվականի ապրիլի 26-ին, արտահերթ
ընդհանուր ժողովներ չեն անցկացվել - ԲԸԺ-ին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերը ԲԺԸ-ի մասին ծանուցվել են
անձամբ հանձնելով և էլեկտրոնային կապի միջոցներով ԲԺԸ-ից տաս օր առաջ:Օրակարգը և
համապատասխան փաստաթղթերը ԲԺԸ-ին մասնակցելու իրավունք ունեցող անձանց
հասանելի են դարձել Ընկերության գրասենյակում: Օրակարգի և ԲԺԸ-ին վերաբերող
տեղեկությունները և փաստաթղթերը ԲԺԸ-ին մասնակցելու իրավունք ունեցող անձանց
տրամադրելու կարգը սահմանվում է «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի,
այսուհոտ՝ Օրենք 71-րդ հոդվածով: - Բաժնետերերը հնարավորություն են ունեցել ԲԸԺ-ին մասնակցել լիազորված
ներկայացուցչի միջոցով: Լիազորագրի ձևերը, Օրենքի 76-րդ հոդվածով սահմանված կարգով
հասանելի են եղել բաժնետերերին: - Բաժնետերերը, Ընկերության կանոնադրության համաձայն քվեարկել են պարզ
քվեարկությամբ: - Տարեկան ԲԸԺ-ի օրակարգը, լիազորագրի ձևը, քվեարկության արդյունքները և նիստի արձանագրությունը հասանելի են Ընկերության գրասենյակում:
- ԽՈՐՀՈՒՐԴԸ
Խորհրդի գործառույթները
Կանոնագրքի 8-րդ հոդվածը և Ընկերության կանոնադրության 5-րդ կետը սահմանում են
Խորհրդի բացառիկ և պատվիրակված իրավասությունները:
Խորհրդի կազմը
2022թ.-ի ապրիլի 26-ի դրությամբ Ընկերության Խորհուրդը բաղկացած է 2 անդամից,
խորհրդի կազմում անկախ անդամներ չկան:
Համաձայն Կանոնագրքի 10-րդ հոդվածի “Անկախ” է համարվում Խորհրդի այն
անդամը, ով.
- Վերջին 3 տարվա ընթացքում ընկերությունում գործադիր ղեկավար պաշտոն
չի զբաղեցրել, չի աշխատել ընկերությունում կամ դրա հետ փոխկապակցված այլ
ընկերությունում, բացառությամբ որպես խորհրդի անդամ պաշտոնավարելուց: - Վերջին 3 տարվա ընթացքում ընկերությունից կամ ընկերության հետ
փոխկապակցված անձանցից ուղղակիորեն կամ անուղղակիորեն չի ստացել որևէ
վարձատրություն, բացառությամբ որպես խորհրդի անդամ ստացած վարձատրությունից: - Վերջին 3 տարվա ընթացքում ինչպես ուղղակիորեն, այնպես էլ որպես գործընկեր,
նշանակալից բաժնետեր, խորհրդի անդամ, գործադիր մարմնի ղեկավար կամ հաշվապահ, չի
ունեցել նյութական բնույթի որևէ գործարար հարաբերություն, այդ թվում` վարկ կամ փոխառություն ստանալու և տրամադրելու հետ կապված, ընկերության կամ ընկերության հետ
փոխկապակցված անձանց հետ: - Վերջին 5 տարվա ընթացքում չի հանդիսացել ընկերության գործող կամ նախկին
արտաքին աուդիտն իրականացնող անձի, նրա հետ փոխկապակցված ընկերությունների
բաժնետեր կամ աշխատող: - Վերջին 10 տարվա ընթացքում 6 տարուց ավելի չի հանդիսացել Ընկերության
խորհրդի անդամ և չի հանդիսանում վերոհիշյալ անձանցից որևէ մեկի ընտանիքի անդամ: - Չի հանդիսանում ընկերության նշանակալից բաժնետեր կամ նրա ներկայացուցիչ
ցուցակված ընկերությունների դեպքում (նշանակալից է համարվում իր հետ
փոխկապակցված անձանց հետ միասին ընկերության 10-ից ավելի տոկոս քվեարկող
բաժնետոմսերի սեփականատեր հանդիսացող բաժնետերը):
ԽՈՐՀՈՒՐԴ
Պաշտոնը և անունը Գործադիր1
Ոչ
գործադիր2
Անկախ
Խորհրդի
անդամ է
սկսած`
- Նախագահ`Աստղիկ Ալեքսանյան x 2017
- Անդամ` Սեվագ Պողոս Ջիջիրյան x 2017
- Անդամ
________________ Խորհրդի անդամների համառոտ կենսագրությունները
ներառյալ խորհրդի անկախ
անդամների վերաբերյալ տվյալները,տարվա ընթացքում խորհրդի անդամների
պաշտոնաթողության և պաշտոնանկության,նրանց գործառույթների, ինչպես նաև խորհրդի
հանձնաժողովներին անդամության վերաբերյալ տեղեկությունները ներկայացվում են ստորև.
Խորհրդի անդամների համառոտ կենսագրությունները` ներառյալ Խորհրդի անկախ
անդամների վերաբերյալ տվյալները, տարվա ընթացքում խորհրդի անդամների
պաշտոնաթողության և պաշտոնանկության, նրանց գործառույթների, ինչպես նաև Խորհրդի
հանձնաժողովներին անդամության վերաբերյալ տեղեկությունները ներկայացվում են ստորև.
Նախագահ` Աստղիկ Ալեքսանյան
Ծննդյան օր, ամիս, տարեթիվ՝ 06.11.1996թ.
Կրթություն՝ բարձրագույն
Աշխատանքային փորձառություն
Հիմնական որակավորումԸնկերությունում աշխատած տարիներ՝ սկսած 2017 թվականից
Անդամությունը Ընկերության կամ այլ Ընկերությունների Խորհրդի հանձնաժողով(ներ)ին –
Անձնական պարտականություններ և խնդիրներ՝ սահմանված են ընկերության
կանոնադրությամբ
Աշխատանքը այլ Ընկերություններում՝ աշխատում է:
Խորհրդի անդամ` Սեվագ Պողոս Ջիջիրյան
Ծննդյան օր, ամիս, տարեթիվ – 05.12.1989
Կրթություն՝ բարձրագույն
1 Խորհրդի գործադիր անդամը Ընկերության ամենօրյա ղեկավարման մեջ ներգրավված անձն է:
2 Համաձայն Կանոնագրքի, Խորհրդի ոչ գործադիր անդամը այն անձն է, ով ներգրավված չէ Ընկերության կամ նրա որևէ
դուստր ընկերության ընթացիկ ղեկավարման մեջ:
Աշխատանքային փորձառություն –
Հիմնական որակավորումԸնկերությունում աշխատած տարիներ- 2017 թվականից
Անդամություն Ընկերության կամ այլ Ընկերությունների Խորհրդի հանձնաժողով(ներ)ին չի
անդամակցում
Անձնական պարտականություններ և խնդիրներ- սահմանված են ընկերության
կանոնադրությամբ
Աշխատանքն այլ Ընկերություններում/խորհուրդներում-
………………..
[Լրացնել ըստ անհրաժեշտության]
Խորհրդի գործունեությունը
2021 տարվա ընթացքումԽորհուրդը գումարել է 3 նիստ,հեռակա քվեարկությամբ նիսդեր
չեն անցկացվել
Խորհրդի անդամների մասնակցությունը Խորհրդի նիստերին ունի հետևյալ պատկերը.
Պաշտոն և անուն
Նիստերին
մասնակցո
ւթյունը
անձամբ
Նիստերին
մասնակցությունը
հեռակա կարգով
Նիստերի
քանակը, որոնց
պետք է
մասնակցեր
- Նախագահ՝ Աստղիկ Ալեքսանյան
- Անդամ` Սեվագ Պողոս Ջիջիրյան
- Անդամ`___
Խորհրդի աշխատանքի գնահատումը
Խորհուրդը չի ընդունել գնահատման քաղաքականություն:
- ԽՈՐՀՐԴԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԸ
Խորհուրդը հանձնաժողովներ չի ստեղծել, քանի որ Ընկերության համար այդ մարմինը
պարտադիր պահանջ չէ: - ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆ
Ընկերության գործադիր մարմինը բաղկացած է տնօրենից:
Ընկերության տնօրեն՝
Ծննդյան օր, ամիս, տարեթիվ՝ 13.08.1972 թ.
Կրթություն՝ բարձրագույն
Աշխատանքային փորձառություն՝
2014թ.-ից առ այսօր «Ալեքս Տեքստիլ» ՍՊԸ-ի տնօրեն
2017թ.-ից առ այսօր «Տեքսաս Փրոդաքշըն» ՓԲԸ-ի տնօրեն
2018թ.-ից առ այսօր «Ասա Գարմենտ» ՍՊԸ-ի տնօրեն
2021թ.-ից առ այսօր «Ալեքս Սոկս» ՍՊԸ-ի տնօրեն - ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏ
Ընկերության բաժնետերերը ներքին աուդիտն իրականացնող անձն չեն նշանակել: - ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՔԱՐՏՈՒՂԱՐ
Ընկերության կորպորատիվ քարտուղարն չի նշանակվել: - ԱՐՏԱՔԻՆ ԱՈՒԴԻՏ
Ընկերությունում արտաքին աուդիտ չի իրականացվել, քանի որ «Հաշվապահական
հաշվառման մասին» ՀՀ օրենքի համաձայն պարտադիր չէ: - ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
Ընկերության տարեկան հաշվետվությունը ներկայացվել և հաստատվել է Բաժնետերերի
ընդհանուր ժողովում` 2022 թվականի ապրիլի 26-ին:
Գործադիր տնօրեն